Տավուշի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ֆինանսական մասի պետի՝ էլեկտրահարված դին
Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչիկ Ապերյանը Չորաթան բնակավայրում՝ իրեն պատկանող ավտոլվացման կետի հետնամասում գտնվող էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված վայր են ժամանել ոստիկանության, քննչական կոմիտեի, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
Պարզվել է, որ հոսանքահարման հետևանքով Վ. Ապերյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Կայքի տեղեկություններով մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ֆինանսական մասի պետ:
Կարծիքներ