Ռուսաստանը պատվիրակություն է ուղարկել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար
Ռուսաստանն իր պատվիրակությանը ուղարկել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է բանակցությունների, բայց ոչ այն երկրի տարածքում, որը մասնակցում է ագրեսիային։
Նա ռուսերենով դիմեց Բելառուսի քաղաքացիներին. «Եթե ձեր տարածքից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում»։ Զելենսկին ասել է, որ Մոսկվային առաջարկել է երկրի ցանկացած այլ քաղաք, որի տարածքից ոչ մի հրթիռ չի արձակվի Ուկրաինայի ուղղությամբ։
Կարծիքներ