Արկի վրա ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանի Եվլախի շրջանի տարածքում փետրվարի 1-ին, ժամը 22:00-ի սահմաններում, բազմաթիվ բեկորային վնասվածքների հետևանքով մահացել է Արցախի՝ ներկայում Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի բնակիչ, 1996 թվականին ծնված Իսմայիլ Միքայիլովը։ Այս մասին գրում է «Ռեգիոն մոնիտորը»։
Ինչպես գրում է Minval.az-ը, «ենթադրվում է, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող Միքայիլովը մահացել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ այս տարածքում ընկած կասետային ռումբի արձակման հետևանքով»։
Կարծիքներ