Փորձել են թունավորել կենդանաբանական այգու ուղտին և 2 կոալաներին․ shamshyan.com

Փորձել են թունավորել կենդանաբանական այգու ուղտին և 2 կոալաներին․ shamshyan.com

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին «Երևանի կենդանաբանական այգի»  ՀՈԱԿ-ի իրավաբանի կողմից ստացված ահազանգի փաստով:

Քրիստինե Ղ.-ն հայտնել է ոստիկաններին, որ հունվարի 22-ի 16:30-ից մինչև հունվարի 23-ի 11:15-ն ընկած ժամանակահատվածում կենդանաբանական այգում  ուղտի և 2 կոալաների ազատավանդակներում  անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի կասկածելի հաբեր են դրել, փորձելով դիտավորությամբ թունավորել կենդանիներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում