Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում

Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում

ԵՊՀ-ում տևական ժամանակ իրականացվում է կառուցվածքային բարեփոխումների համակարգային գործընթաց, որի շրջանակում տասից ավելի ամբիոններ արդեն խոշորացվել են։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին համալսարանից՝ անդրադառնալով ավելի վաղ համացանցում տարածված ԵՊՀ-ում «քաղաքական հաշվեհարդարի» մասին տեղեկություններին։

«Այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին կառուցվածքային փոփոխություն, այլ որպես ԵՊՀ ռազմավարական ծրագրից բխող գործողությունների պլանի մաս՝ ուղղված կրթական և գիտահետազոտական գործընթացների լավարկմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և ակադեմիական միջավայրի շարունակական զարգացմանը»,- ասացին համալսարանից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում