ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը նշում է ծննդյան 80-ամյակը. նախարարը շնորհավորել է նրան

ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը նշում է ծննդյան 80-ամյակը. նախարարը շնորհավորել է նրան

Այսօր հոբելյանական 80-րդ տարեդարձն է նշում ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը:

Հոբելյանի կապակցությամբ Ջուլիետա Բաբայանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սիրելի՛ տիկին Բաբայան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի կապակցությամբ: Կեսդարյա Ձեր գործունեությամբ Դուք վաստակել եք հանդիսատեսի սերն ու համակրանքը, քանի որ Ձեր ներկայությունը հայկական թատրոնում նոր գույն ու հնչեղություն է հաղորդում բեմին:

Թե՛ թատրոնում, թե՛ կինոյում Ձեր կերտած կերպարները միշտ սիրված են, միշտ հիշելի: Իսկ Ձեր դերասանական ձիրքն ու տպավորիչ խաղը թատրոնի աշխարհն ընտրած երիտասարդների համար լինելու են լավագույն ուղենիշներից:

Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ երկար տարիների ստեղծագործ կյանք, ու թող դեռ երկար վայելենք Ձեր ներկայությունը թատրոնում ու կինոյում»,- ասված է նախարարի շնորհավորական տեքստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում