Դավիթ Խուդաթյանը Էրիկ դե Մույնքի հետ քննարկել է տրանսպորտի և ավիացիոն ոլորտին առնչվող հարցեր

Դավիթ Խուդաթյանը Էրիկ դե Մույնքի հետ քննարկել է տրանսպորտի և ավիացիոն ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է.

«Այսօր ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին։

Ողջունել եմ դեսպանին և կարևորել Բելգիայի Թագավորության հետ տարբեր ոլորտներում համագործակցություն հաստատելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկել ենք վերականգնվող էներգետիկայի, տրանսպորտի և ավիացիոն ոլորտին առնչվող հարցեր»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում