ՌԴ-ն ռեկորդային ժամանակում վերականգնեց Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ
Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին օգնության հասավ դժվարին պահին և ռեկորդային ժամանակում վերականգնեց բնական աղետից ավերված Վրաստանի հետ երկաթուղային կապը:
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուս մասնագետներն անձամբ էին շուրջօրյա աշխատել իրենց հայ գործընկերների հետ՝ վերականգնելու բնական աղետի հետևանքով վնասված երկաթուղու հատվածը», - մանրամասնել է պաշտոնյան՝ նշելով, որ առաջին փորձնական գնացքը մեկնել է հունիսի 14-ին՝ նախատեսված ժամկետից մեկ շաբաթ շուտ:
Նա նշել է, որ ռուսաստանցի մասնագետները հայ գործընկերների հետ շուրջօրյա ռեժիմով են աշխատել բնական աղետի հետևանքով վնասված երկաթուղային հատվածները վերականգնելու համար։
«Միակ երկաթուղին, որը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ, կենսական նշանակություն ունեցող բեռներ երկիր հասցնելու հիմնական խողովակն է, և դրա երկարատև խախտումը կարող էր լուրջ բացասական հետևանքներ ունենալ բնակչությանը սննդով և վառելիքով ապահովելու համար», - ասել է նա լրագրողներին։
Կարծիքներ