Հատիս-Կապուտան բնակավայրերի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի
Հունիսի 15-ին՝ ժամը 20։50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հատիս - Կապուտան բնակավայրերի միջնամասում գտնվող դժվարանցանելի հատվածներից մեկում կրակոցներ են հնչել, կա զոհ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության խմբերը, «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, փրկարարներ։
Ոստիկանները, պարեկները, փրկարարներն ու բժիշկները մոտ 1,5-2 կմ հատված են անցել ոտքով:
Մահացածին հայտնաբերել են դժվարամատչելի տարածքում, նա մոտ 40-45 տարեկան տղամարդ է, կողքին էլ հայտնաբերել են որսորդական հրացան:
Տեղի ունեցածը հրազենի գործադրմամբ սպանություն է, դժբախտ պատահար, թե՝ ինքնասպանություն, պարզվում է, պարզվում է նաև մահացածի ինքնությունը։
Կարծիքներ