Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ամբողջությամբ դադարեցվել է արտադրամասի գործունեությունը. ՔՏՀԱՏՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։
Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ ամբողջությամբ դադարեցնել արտադրամասի գործունեությունը և արգելել ԱՁ-ին և այլ անձանց իրականացնել օբյեկտի շահագործմանն ուղղված որևէ գործողություն՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Հավելենք, որ 2025 թ․ ապրիլի 10-ին տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների հետ համագործակցության արդյունքում արտադրամասը կապարակնքվել է՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների վերացումը։
Կարծիքներ