Եվրամիությունը մեկնաբանել է ԼՂՀ-ի ինքնալուծարման մասին հայտարարությունը
Եվրամիությունն ի գիտություն է ընդունել 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի գոյության դադարեցման մասին հայտարարությունը:
Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը։
ԵՄ-ն ընդգծել է բոլոր կարիքավորների համար մարդասիրական հասանելիության ապահովման կարևորությունը։
«Հրատապ խնդիրն է ապահովել մշտական անխոչընդոտ մարդասիրական հասանելիությունը ԼՂ-ի կարիքավորներին»,- ասված է հայտարարության մեջ:
Երեկ հայտնի դարձավ, որ ռուսական կողմի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
Կարծիքներ