Ուկրաինայի օպերատիվ շտաբի պնդմամբ, հաջողվել է հետ գրավել «Շաստյե » քաղաքը
Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են հետ գրավել Լուգանսկի շրջանի «Շաստյե » քաղաքը, ինչպես նաև ոչնչացրել են ռուսական տեխնիկան։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական Unian գործակալությունը՝ նշելով.
«Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Խարկով քաղաքի շրջանցիկ ճանապարհին պայթեցվել է ռուս զավթիչների 4 տանկ։ Ինչպես նաև, միացյալ ուժերի հրամանատարության տվյալներով՝ այսօր փետրվարի 24-ին «Շաստյե » շրջանում ոչնչացվել է մոտ 50 ռուս զավթիչ»,- ասվում է Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ։
Բացի այդ, Կրամատորսկի մարզում ոչնչացվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ևս մեկ ինքնաթիռ։ Ըստ ուկրաինական կողմի պնդման, սա արդեն վեցերորդն է։
Կարծիքներ