Մեծ Սեպասար գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Մեծ Սեպասար գյուղի տներից մեկի տանիքում  հրդեհ է բռնկվել

Հունվարի 18-ին, ժամը 21:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Սեպասար գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և 4 հրշեջ-փրկարար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 70 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:54-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում