Ռամոսը Լա լիգայում տարած հաղթանակը կապում է իրենց խաղի կայունության հետ

Ռամոսը Լա լիգայում տարած հաղթանակը կապում է իրենց խաղի կայունության հետ

 Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի կարծիքով, «արքայական ակումբը» Իսպանիայի չեմպիոն դարձավ կայուն խաղի շնորհիվ:

«Այս տիտղոսը մեր աշխատանքի, մեր համառության և կայունության արդյունքն է: Մրցաշրջանը անսովոր ընթացք ունեցավ և կարանտինից հետո պարզ էր, որ պետք է հաղթենք ամեն խաղում, եթե ուզում ենք երկրի չեմպիոն դառնալ» 

Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 34-րդ անգամ դարձավ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն: Լա լիգայի 37-րդ տուրում թիմը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վիլիառեալին» և Բենզեմայի զույգ գոլերի շնորհիվ հաղթանակ տոնեց 2:1 հաշվով: «Արքայական ակումբը» միավորների քանակը հասցրեց 86-ի և առաջնության ավարտից մեկ տուր առաջ  հռչակվեց չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում