Առաջիկա օրերին գիշերային ժամերին կդիտվի 0-ից ցածր ջերմաստիճան. սպասվում են թաց ձյուն, մառախուղ

Առաջիկա օրերին գիշերային ժամերին կդիտվի 0-ից ցածր ջերմաստիճան. սպասվում են թաց ձյուն, մառախուղ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում՝ նաև մառախուղ:

Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-ին ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը՝ անձրև:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում