Մինչև վաղն առավոտ փակ կլինի Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ տանող տրանսպորտային հատվածը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը և կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:
Կարծիքներ