Արցախում ականազերծումը շարունակվում է բոլոր շրջաններում, այդ թվում` Ստեփանակերտում

Արցախում ականազերծումը շարունակվում է բոլոր շրջաններում, այդ թվում` Ստեփանակերտում

Արցախի  ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ՝ ռազմամթերքից ու զինամթերքի չպայթած մնացորդներից մաքրելով հանրապետության տարածքը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության էջից:

Արցախից հայտնաբերված, կյանքի համար վտանգ ներկայացնող զնամթերքի ոչնչացման աշխատանքներն այսօր կիրականացվեն բոլոր շրջաններում. Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Սպիտակաշեն, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքների և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում:

Հիշեցնենք, որ սակրավորների հետևողական աշխատանքի շնորհիվ, պատերազմից հետո քաղաքացիական բնակչության շրջանում նախորդ տարի ականային պայթյունի միայն մեկ դեպք է արձանագրվել:

Բարեբախտաբար զոհեր ու այլ տուժածներ չկան:

Ականազերծման և նախատեսվող պայթյունների վերաբերյալ ժամանակին իրազեկումը՝ ծառայության կարևոր մասն է կազմում, ուստի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը համագործակցելով «Ղարաբաղ Տելոկոմ» ընկերության հետ՝ կշարունակի իրազեկման գործընթացը «SMS» հաղորդագրությունների միջոցով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում