Հայաստանում կան փակ ճանապարհներ

Հայաստանում կան փակ ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Աշտարակի, Թալինի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում