Չինաստանում հայտարարել են, որ ԵՄ-ի ղեկավարի այցը երկիր կօգնի համաշխարհային տնտեսության կայունացմանը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Չինաստան կօգնի համաշխարհային տնտեսության կայունացմանը: Դեկտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շու Ցզյուետինը: Այս մասին ,Արմենպրեսե-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Առավոտյան ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը և Շառլ Միշելը հանդիպում են անցկացրել: Չինաստանը պատրաստ Է մերձեցման Եվրամիության հետ, (…) մենք կուսումնասիրենք երկկողմ հարաբերությունների ներուժն առևտրային և ներդրումային ոլորտում, կպահպանենք համագործակցությունն Է՛լ ավելի բարձր մակարդակում, կստեղծենք դրական խթան և կաջակցենք կայունության բարձրացմանը համաշխարհային տնտեսությունում»,- հայտնել Է նա ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով բարձր մակարդակի երկխոսությունը:
Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պեկինը Բրյուսելի հետ հարաբերությունները կառուցում Է՝ ղեկավարվելով փոխադարձ հարգանքի և երկուստեք շահի սկզբունքներով:
«Չինաստանը ԵՄ-ի համար մնում Է մեծությամբ խոշորագույն, իսկ Եվրամիությունը Չինաստանի համար՝ երկրորդ առաջատար առևտրային գործընկերը»,- ընդգծել Է Շու Ցզյուետինը: Նա հիշեցրել Է, որ հունվար–հոկտեմբեր ամիսներին Չինաստանի և Եվրոպայի ապրանքաշրջանառությունը տարեկան հաշվարկով ավելացել Է 6,3 տոկոսով՝ կազմելով 711,4 միլիարդ դոլար: «Չինաստանը և ԵՄ-ն տնտեսական ոլորտում արդեն միմյանց հետ ձևավորել են ամուր զուգակցված հարաբերություններ», - հավելել Է առևտրի նախարարության ներկայացուցիչը:
Կարծիքներ