Մավրիկիայի ափին հայտնաբերվել է առնվազն 17 մահացած դելֆին
Մավրիկիայի ափին առնվազն 17 մահացած դելֆին է հայտնաբերվել: Բնապահպանական ակտիվիստները հայտարարում են, որ մահվան պատճառը ճապոնական նավից նավթի արտահոսքն է եղել կամ այն, որ իշխանությունները խորտակել են նավի մի մասը:
Սակայն ձկնորսության նախարարն ասել է, որ դելֆինների մահն «առաջին հայացքից» կապված չէ արտահոսքի հետ: Նա ասել է, որ առնվազն երկու դելֆիններին շնաձկներն են կծել։
Սա նավաբեկությունից հետո դելֆինների մահվան առաջին հաղորդումներն են: Մինչ այժմ ափ են նետվել բազմաթիվ սատկած ձկներ եւ ծովախեցգետիններ։ Մահացած դելֆինների տեսքը բարկացրել է բնակիչներին:
Չնայած դելֆիններից շատերը մահացած են եղել, մի քանիսը հայտնաբերվել են թույլ կամ մահամերձ:
Կարծիքներ