ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության օգոստոսի 26-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում, 11 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդներից 2-ը վարորդական իրավունքի վկայական չուներ։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա։ Կազմվել է ընդհանուր 95 արձանագրություն։ Ուժեղացված ծառայությունները նույն հետևողականությամբ շարունակվում են։
Կարծիքներ