Աշխարհի ամենատարեց կինը նշում է 119-ամյակը
Ճապոնուհի Քեյն Տանական, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենատարեց կինը, կիրակի նշում է ծննդյան 119-ամյակը։ Տանական ապրում է Ֆուկուոկա պրեֆեկտուրայում գտնվող ծերանոցում և իր հարազատների հետ հանդիպելու քիչ հնարավորություն ունի կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, գրում է taiwanenglishnews.com-ը:
Ճապոնուհին ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին։ Նրա ամուսինն ու ավագ որդին զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Տանական իր ամբողջ կյանքն աշխատել է խանութում: 1970-ականներին թոշակի անցնելուց հետո նա մի քանի անգամ մեկնել է Միացյալ Նահանգներ։
2005 թվականից նա ապրում է Ֆուկուոկայի ծերանոցում։ Տանական շուտ է արթնանում, սիրում է ռևերսի և սեղանի այլ խաղեր խաղալ, քաղցրավենիք ուտել:
103 տարեկանում ճապոնուհու օրգանիզմից հեռացրել են քաղցկեղային ուռուցքը, և այդ ժամանակվանից ի վեր նրան այլ լուրջ հիվանդություններ չեն անհանգստացնում։
Կարծիքներ