Հայաստանի մի շարք համայնքներում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։ Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհներին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գեղարքունիքի մարզի և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարծիքներ