Լոկոմոտիվը 23 աշխատակցի է ազատել՝ սոց. ցանցերում հրապարակած լուսանկարի համար
Մոսկվայի «Լոկոմոտիվից» ավելի քան 20 աշխատակից է ազատվել, այդ թվում՝ մարկետինգի, մամուլի բաժնի, դիզայնի, SMM-ի և IT-բաաժնի աշխատակիցներ, հայտնում է «Чемпионат»-ը:
Հեռացման պատճառ է դարձել մի լուսանկար, որն աշխատակիցներից մեկը հրապարակել է սոց.ցանցերում: Ակումբի 23 աշխատակից լուսանկարվել են «Լոկոմոտիվի» նախկին տնօրեն Նիկոլայ Կոմարովի արտահայտած անպարկեշտ արտահայտությամբ շապիկներով: Կոմարովն անցած շաբաթ է հեռացվել աշխատանքից:
Լուսանկարված բոլոր 23 աշխատակիցները ստիպված են եղել ազատման դիմում գրել:
Կարծիքներ