ԱՄՆ ազգային գվարդիան Կապիտոլիումի տարածքում կմնա մինչև մայիսի 23-ը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կոնգրեսի տարածքում անվտանգությունն ապահովելու համար երկարացրել է Ազգային գվարդիայի զինվորների տեղակայման ժամկետը մինչև մայիսի 23-ը: Այս մասին ասվում է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի գրավոր հայտարարության մեջ:
Ավելի վաղ Կապիտոլիումի ոստիկանությունը պաշտպանության նախարարություն էր դիմել զորքերի տեղակայման ժամկետն ավելի քան երկու ամսով երկարացնելու խնդրանքով: Ազգային գվարդիայի մոտ 2,3 հազար զինվոր կմնա Կոնգրեսի տարածքում՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Այս ժամանակահատվածում պաշտպանության նախարարությունը կաշխատի Կապիտոլիումի ոստիկանության հետ, և եթե պայմանները թույլ տան, աստիճանաբար կնվազեցվի Ազգային գվարդիայի ներկայությունը»,-եզրափակել է Քիրբին:
Կարծիքներ