Մահացել է աշխարհի ամենատարեց դերասան Նորման Լլոյդը
Ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և դերասան, Ալֆրեդ Հիչքոկի «Դիվերսանտ» ֆիլմում գլխավոր չարագործին մարմնավորած Նորման Լլոյդը մահացել է 106 տարեկանում։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը։
Նա մահկանացուն կնքել է Լոս Անջելեսի իր տանը։
Լլոյդը ճանաչված էր որպես աշխարհի ամենատարեց գործող դերասան։ Նրա կարիերան շարունակվել է ավելի քան 80 տարի։ Նա հայտնի է դարձել 1942 թվականին Հիչքոկի ֆիլմում Ֆրայի դերակատարմամբ, սակայն իրական փառքը վայելել է 60 տարեկանից հետո, երբ ողջամիտ բժշկի է մարմնավորել 1980-ականներին NBC-ով ցուցադրվող «Սենթ Էլսվեր» բժշկական դրամայում։
Կարծիքներ