Նոր հակառեկորդ․ Հնդկաստանում կորոնավիրուսը մեկ օրում 4205 մարդու կյանք է խլել
Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի աճը նոր հակառեկորդ է սահմանել։ Վիրուսի հարուցած բարդություններից վերջին 24 ժամում մահացել է 4205 մարդ։ Վարակման նոր դեպքերի թիվն ավելացել է 348,4 հազարով։ Մինչ օրս Հնդկաստանում վարակվել է 23․3 մլն մարդ, ապաքինվել՝ ավելի քան 19․3 մլն-ը, մահացել՝ ավելի քան 254 հազար մարդ։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
Համաճարակային իրավիճակն առավել բարդ է Մահարաշտրա նահանգում, որտեղ միայն անցած օրը գրանցվել է 40․9 հազար նոր վարակակիր։
Երկրում նոր դեպքերի թիվն արդեն ավելի քան 2 շաբաթ շարունակ գերազանցում է օրական 300 հազարը, դա ավելին է, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։
Հնդկաստանում այս պահի դրությամբ պատվաստվել է ավելի քան 175 մլն մարդ, կամ բնակչության մոտ 13 տոկոսը։
Կարծիքներ