ՃՈ-ն կոչ է անում Ամանորի օրերին լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին Ամանորի օրերին լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները:
«Հարգելի´ քաղաքացիներ, հորդորում ենք ամանորյա այս օրերին լինել առավել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել, չգերազանցել սահմանված առավելագույն արագությունը և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով:
Գալիք տարում մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն»,- ասված է ՃՈ հայտարարության մեջ:
Կարծիքներ