ՄԹ կողմից հետախուզվող, ՀՀ-ում հայտնաբերված կինը վարձու մարդասպան է. BBC
BBC-ն հայտնում է, որ օրերս Հայաստանում կալանավորված 44-ամյա Էյմի Բետրոն, որ հետախուզվում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից, վարձու մարդասպան է։
Ըստ լրատվամիջոցի՝ նա փնտրվում է 2019 թվականի սեպտեմբերին Բիրմինգհեմի Սաութ Յարդլի քաղաքում գործարարին գնդակահարելու փորձի համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 44-ամյա Էյմի Բ.-ն:
Նա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով:
Կարծիքներ