Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենթի պահանջով հանրագիրն ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել

Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենթի պահանջով հանրագիրն ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենթի պահանջով հանրագիրն արդեն ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ 

Նշվում է, որ երկրի Ազգային ժողովին ուղղված հանրագիրն այդ քանակության ստորագրությունները հավաքել է 10 օրում։ Գործակալության տվյալներով՝ հանրագրին հավանություն են տվել նաև առաջատար ընդդիմադիր «Տոբուրո» դեմոկրատական ​​կուսակցության պատգամավորները։

Խորհրդարանական հանձնաժողովում հանրագրի քննարկման համար այն ​​պետք է ստորագրի 50 հազար մարդ՝ մեկ ամսվա ընթացքում։ Այնուհետև այն կարող է ներկայացվել խորհրդարանի քննարկմանը լիագումար նստաշրջանի ընթացքում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում