Նիդեռլանդների նոր կառավարությունը ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն քաղաքականությունից
Նիդեռլանդների նոր կառավարությունը՝ վարչապետի պաշտոնը ստանձնած Դիկ Շուֆի գլխավորությամբ, մտադիր է հրաժարվել ԵՄ միգրացիոն քաղաքականությունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը:
Ըստ աղբյուրի՝ նոր համաձայնագիրը պարունակում է միգրացիոն հոսքերի կրճատման առաջարկների համապարփակ ցանկ:
Ծրագրի կարևորագույն կետերից մեկում նշվում է, որ եվրոպական ապաստանի և միգրացիոն քաղաքականության չեղարկման մասին կետը հնարավորինս շուտ կներկայացվի Եվրահանձնաժողով:
Կարծիքներ