Ադրբեջանում դիմակները չդնելու համար տուգանքները կրկնապատկվել են
Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարանի) արտահերթ նիստում քննարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինակգիծը, որով նախատեսված է բժշկական դիմակներ չդնելու համար ավելացնել տուգանքների չափը՝ հաղորդում է gazeta.ru-ն:
Համաձայն փոփոխության՝ հակահամաճարակային ռեժիմի, սանիտարահիգիենիկ և կարանտինային ռեժիմի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների օգտագործման պահանջների խախտման համար ֆիզիկական անձինք տուգանվելու են 100 մանաթ, պաշտոնատար անձինք՝ 200 մանաթ, իրավաբանական անձինք ՝ 400 մանաթ:
Կարծիքներ