Իրանը բացահայտել է ուկրաինական Boeing 737-ի կործանման պատճառները
Իրանի դատախազությունը բացահայտել է 2020 թվականի հունվարին ուկրաինական Boeing 737-ի ոչնչացման պատճառները: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Թեհրանը նշել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի հետևանքով, այլ ոչ թե երկրի բարձրաստիճան ռազմական իշխանությունների հրամանով: Այսպիսով, հակաօդային հրթիռային համակարգի օպերատորը տեղեկություն է ունեցել բաց թողնված հրթիռների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, նա չի կարողացել ճիշտ որոշել, թե որտեղ է գտնվում հյուսիսը, և կասկածի թիրախում հայտնվել է թռչող ինքնթիռը:
Դրանից հետո օպերատորը շտապ հաղորդագրություն է ուղարկել շտաբին իրավիճակի վերաբերյալ, սակայն ակնթարթային պատասխան չի ստացել: Արդյունքում, օպերատորն ինքն է ինքնաթիռի ուղղությամբ երկու հրթիռ արձակել 26 վայրկյան ընդմիջումով, դրանցից մեկը չի հասել թիրախին: Նշվում է, որ նման գործողությունը կանոնակարգի խախտում է: Հայտնի է, որ ողբերգության պատճառ հանդիսացած բոլոր անձինք ձերբակալվել են:
Կարծիքներ