Ռուսաստանը երկարաձգել է ավիահաղորդակցության արգելքը Մեծ Բրիտանիայի հետ
ՌԴ իշխանությունները մինչև փետրվարի 16-ը երկարաձգել են Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել «բնակչության առողջության պաշտպանության ապահովման համար»:
Մոսկվան Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցրել էր դեկտեմբերի 22-ին, երբ հայտնի էր դարձել կորոնավիրուսի՝ Միացյալ Թագավորությունում հայտնաբերված նոր շտամի մասին:
Մասնագետների խոսքով՝ թեև վիրուսի նոր շտամը կարող է 70 տոկոսով ավելի արագ տարածվել, դա դեռ չի նշանակում, որ այն ավելի մահացու է:
Եվ Մեծ Բրիտանիայում, և՛ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 3.8 մլն-ը: Այս ցուցանիշով երկրները զբաղեցնում են 5-րդ և 4-րդ տեղերը՝ համապատասխանաբար: Մահացության ցուցանիշով առաջատարը Բրիտանիան է: Այստեղ արձանագրվել է ավելի քան 106 000 մահ, ՌԴ-ում՝ ավելի քան 73 հազար:
Կարծիքներ