Ռուսական «Գեներիում» ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 միլիոն չափաբաժին կթողարկի
Ռուսական «Գեներիում» ընկերությունը կթողարկի կորոնավիրուսի դեմ 2 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, որը մշակվել է Գամալեյի անվան կենտրոնի կողմից, հայտնել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ Դանիիլ Տալանսկին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ներմուծում ենք լայնածավալ արտադրություն, որը մեզ թույլ կտա դեկտեմբերի վերջին - հունվարի սկզբին հասնել ամսական մի քանի միլիոն չափաբաժնի: Ամանորից առաջ ակնկալում ենք, որ կկարողանանք շուրջ 2 միլիոն չափաբաժին փոխանցել ամբողջ երկրին», - հինգշաբթի «3602» հեռուստաալիքով Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ վերջին հեռարձակման ժամանակ ասել է Տալանսկին: Նրա խոսքով՝ «նոյեմբերին սկսվել են պատվաստանյութի առաջին առաքումները բժշկական հաստատություններ»:
Գամալեյի անվան կենտրոնի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Դենիս Լոգունովը հեռուստաեթերում հայտարարել է, որ «Գեներիումը» արդեն մտել է պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն: Ըստ նրա, «Գեներիումը» առաջատար է բոլոր հարթակների շրջանում: Բացի այդ, պատվաստանյութը արտադրում են «Բիոկադը», «Ռ-Ֆարմը» եւ «Բինոֆարմը»: Լոգունովն ասել է, որ վերջին երկու ընկերությունները դեռ չեն սկսել արդյունաբերական արտադրությունը:
Ավելի վաղ «Բիոկադ» ՓԲԸ-ի տնօրեն Դմիտրի Մորոզովը հայտնել էր, որ 2020 թվականի դեկտեմբերին ընկերությունը նախատեսում է սկսել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի 1 միլիոն դոզայի արտադրությունը: «Կփորձենք նույնիսկ ավելի արագ»,- ասել էր նա:
Պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը նոյեմբերի 20-ին դեռ չէր մեկնարկել: Ընդհանուր առմամբ, ըստ Մորոզովի, ընկերությունը ի վերջո պետք է ամսական 3-4 միլիոն չափաբաժին պատվաստանյութ արտադրի:
Միաժամանակ, արտադրությունից հետո պատվաստանյութերը նախքան քաղաքացիական շրջանառության մեջ դրվելը անցնում են Գամալեյի անվան կենտրոնի թողարկման վերահսկողությունը, «Ռոսզդրավնադզորի» վերահսկողությունը, այդ ընթացակարգերը կարող են մինչեւ մի քանի շաբաթ տեւել:
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ դեկտեմբերին կթողարկվի Գամալեյի անվան կենտրոնի մշակած պատվաստանյութի 2,2 միլիոն դոզա:
Կարծիքներ