ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշը՝ հոկտեմբերի 12-ից ի վեր

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 981-ով: Սա նվազագույն ցուցանիշն է հոկտեմբերի 12-ից ի վեր։ Նախորդ օրը գրանցվել է մահվան 998 դեպք։
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր մահացել է 303,250 հիվանդ, այս մասին շաբաթ օրը հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն մեկ օրում ավելացել է 42107-ով, ընդհանուր առմամբ՝ ապաքինվել է 9222486 մարդ։
Կարծիքներ