Ինչ անել, երբ դատավորը, ձեր համոզմամբ, խախտել է օրենքը, ձեր իրավունքը կամ կողմնակալ ու ապօրինի որոշում է կայացրել. իրազեկում

Ինչ անել, երբ դատավորը, ձեր համոզմամբ, խախտել է օրենքը, ձեր իրավունքը կամ կողմնակալ ու ապօրինի որոշում է կայացրել. իրազեկում

ԲԴԽ-ն իրազեկում է, թե ինչ անել այն դեպքերում, երբ դատավորը, ձեր համոզմամբ, խախտել է օրենքը, ձեր իրավունքը կամ կողմնակալ ու ապօրինի որոշում է կայացրել:

 

«Կարող եք միաժամանակ կամ հերթով դիմել արդարադատության նախարարին կամ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:Եթե այս մարմիններից գոնե մեկը գտնի, որ դատավորի արարքում խախտում կա, ապա գործը կբերի Բարձրագույն դատական խորհուրդ, որն էլ վերջնական կորոշի՝ պետք է տույժ տալ դատավորին, թե ոչ: Դատավորի տույժը կարող է լինել նախազգուշացումից մինչև լիազորությունների դադարեցում:

 

Կարևոր է իմանալ, որ Բարձրագույն դատական խորհուրդը չունի լիազորություն առանձին գործերի քննության ընթացքին որևէ կերպ միջամտելու կամ դատավորից պահանջելու, որ այս կամ այն գործը չքննի:

Խորհուրդը նաև չի կարող սեփական նախաձեռնությամբ դատավորին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ինչպե՞ս դիմել. դիմումը կարող է ուղարկվել փոստով կամ էլեկտրոնային նամակով՝

արդարադատության նախարարին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ փոստային հասցե՝ 0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող. 3/8 հասցեով։

 

Էթիկայի և կարգապահան հարցերի հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ փոստային հասցե՝ 0009 ք. Երևան, Կորյունի 15/1 հասցեով։

 

Ուշադրություն՝ անստորագիր նամակներին ընթացք չի տրվում, այն պետք է լինի հայերեն, պարունակի դիմողի անունը, ազգանունը, վարչական մարմնի անվանումը, որին ուղղված է դիմումը, ներկայացվող պահանջը, դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, դիմողի ստորագրությունը, հետադարձ հասցեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում