Գիտնականները վկայություններ են գտել այն մասին, որ Հյուսիսային Ամերիկայում մարդիկ ապրել են 26 500 տարի առաջ
Մեքսիկայում քարանձավում հայտնաբերվել են գործիքներ, որոնք թույլ են տվել ենթադրել, որ Հյուսիսային Ամերիկայում մարդիկ ապրել են 26 500 տարի առաջ, հաղորդում է ԱՄերիկայի ձայնը:
Թենեսիում Վանդերբիլտի համալսարանի անթրոպոլոգիայի պրոֆեսոր Թոմ Դիլեհեյը նշել է, որ այժմ ամենահայտնի հյուսիսամերիկյան հնագիտական հուշարձանները թվագրվում են 15 000-17 000 տարի առաջ:
Գիտնականները հայտնել են, որ քարե գործիքներ են գտել , որոնց տարիքը գնահատվում է 26 500 տարի:
Կան նշաններ, որոշ արտեֆակտներ 30 000 տարեկան են, սակայն դեռ բավականաչափ ապացույցներ չկան:
Կարծիքներ