Հորդորում ենք դադարեցնել որևէ ձևաչափով սննդի, հագուստի, գումարի հավաքագրումը. հայտարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կրկին կոչ անելով զերծ մնալ ԼՂ բնակիչներին աջակցելու նպատակով մասնավոր նախաձեռնությունների միջոցով հավաքել տարբեր իրար և գումար:
«Չնայած նախարարության հորդորներին՝ դեռ մի շարք մասնավոր նախաձեռնություններ և խմբեր շարունակում են հավաքել սնունդ ու հագուստ, տրամադրում են հաշվեհամարներ և կոչ անում փոխանցել գումար՝ ԼՂ բնակիչներին աջակցելու նպատակով։
Կրկին հորդորում ենք դադարեցնել որևէ ձևաչափով սննդի, հագուստի, գումարի հավաքագրումը՝ ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումից, առկա հնարավորությունների ոչ թիրախային տնօրինումից խուսափելու համար։
Պատասխանատու գերատեսչությունների կողմից անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ