5 տարի փորձում են գործերիս խոչընդոտել. Սիրուշոն` իրեն դատախազություն հրավիրելու մասին
Օրերս հայտնի դարձավ, որ երգչուհի Սիրուշոյին հրավիրել են ՀՀ դատախազություն:
Այս առնչությամբ երգչուհին «Ինստագրամ»-ի իր էջում նշել է, որ անկախ խոչընդոտներից, շարունակելու է երգել և ստեղծագործել:
«5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել. ու այս օրերին էլ նույնպես: Արդեն իմունիտետ ունեմ ու անրտարբեր եմ»,-գրել է Սիրուշոն:
Հիշեցնենք՝ երգչուհուն կանչել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Մասնավորապես, Սիրուշոյին ուղարկված ծանուցման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:
Կարծիքներ