ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա երկու զոհ և երկու տուժած
Հուլիսի 18-ին` ժամը 04։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Է․ Կ․) և VAZ (վարորդ՝ Տ․ Ե․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդը և ուղևոր Ծ․ Խ․-ն (ծնված 1976 թ․) տեղում մահացել են։ Տուժածներ Ա․ Խ․-ն (ծնված 2000 թ.) և Ա․ Դ-ն (ծնված 1995 թ.) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Խ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Դ․-ինը՝ բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկվել են ավտոմեքենաները և փակվել գազի բալոնների փականները:
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ սահմանազատել են տարածքը, դիերը դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Կարծիքներ