ՀԴԲ-ի երկու գործակալներ սպանվել, ևս երեքը վիրավորվել են Ֆլորիդայում տան խուզարկության ժամանակ
ՀԴԲ-ի երկու գործակալներ սպանվել, եւս երեքը վիրավորվել են Ֆլորիդա նահանգի Սանրայզ քաղաքի այն տանը, ուր նրանք եկել էին խուզարկության։
Հրաձգությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ին, երբ իրավապահ մարմինների աշխատակիցների խումբը փորձել է խուզարկություն սկսել երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու գործի շրջանակներում, ասված է ՀԴԲ-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ սուբյեկտը, որի հանդեպ հետախուզում էր հայտարարված, նույնպես մահացել է:
ՀԴԲ-ն հայտնել է, որ երկու վիրավոր գործակալները կայուն վիճակում գտնվում են մոտակա հիվանդանոցներում:
Վերջին տարիներին սա ծառայողական պարտականությունները կատարելիս ՀԴԲ-ի գործակալների վրա առաջին խոշոր հրաձգությունն է:
Կարծիքներ