Թայվանի իշխանությունները ներել են կարանտինը խախտելու համար տղամարդու տուգանքը` պարզելով, որ նա առեւանգվել է
Թայվանի կառավարությունը չեղարկել է 3600 դոլարի տուգանքը կարանտինի կանոնները խախտած տղամարդու նկատմամբ, քանի որ նրան առեւանգել էին պարտքեր հավաքագրողները:
Ըստ Guardian-ի՝ Չեն ազգանունով տղամարդը հոկտեմբերին վերադարձել է Հոնկոնգից եւ սկսել է պարտադիր երկշաբաթյա կարանտինը ընկերոջ տանը:
Նրա մեկուսացումը կարճատեւ է եղել: Շուտով նրա մոտ են եկել պարտատերերը, որոնք Չենին շփոթել են ընկերոջ հետ, ով նրանց փող էր պարտք:
Պաշտոնատար անձինք հայտնել են, որ Չենի վրա հարձակվել եւ առեւանգել են: Թայվանի իշխանությունները Չենի տեղաշարժի մասին իմացել են հեռախոսային ազդանշանների էլեկտրոնային մոնիթորինգի միջոցով, որը կառավարությունն օգտագործում է կարանտինի պահպանումն ապահովելու համար:
Հաղորդվում է, որ պաշտոնյաները որոշել են չեղյալ հայտարարել տուգանքը այն բանից հետո, երբ քննիչները հաստատել են, որ Չենին առեւանգել են:
Այս քայլը կարելի է պատմական համարել, քանի որ Թայվանում առաջին անգամ է կարանտինային խիստ քաղաքականության հետ կապված տուգանքը չեղարկվել։
Անցյալ շաբաթ երկիրը կարանտինի քրոնիկ խախտողին ավելի քան 35 000 դոլարի տուգանել էր:
Համավարակի սկսվելուց հետո երկրում արձանագրվել է COVID-19-ից մահվան ընդամենը 8 դեպք:
Կարծիքներ