Հայտնի դարձան ԵԼ փլեյ-օֆֆի և լրացուցիչ փուլի բոլոր 24 մասնակիցները

Հայտնի դարձան ԵԼ փլեյ-օֆֆի և լրացուցիչ փուլի բոլոր 24 մասնակիցները

Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումների արդյունքներով հայտնի դարձան Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։

Հիշեցնենք, որ 1/8-րդ եզրափակչի ուղեգիր են ձեռք բերում խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը (8 թիմ), իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երրորդ տեղը զբաղեցրած և ԵԼ խմբային փուլում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը (ընդհանւր՝ 16 թիմ) կբաժանվեն զույգերի և ևս մեկ լրացուցիչ փուլ կանցկացնեն՝ որոշելու 1/8 եզրափակչի մյուս 8 մասնակիցներին։

ԵԼ խմբային փուլում առաջին տեղերն ապահովել են «Լիոնը», «Մոնակոն», «Վեստ Հեմը», «Այնտրախտը», «Սպարտակը», «Գալաթասարայը», «Ցրվենա Զվեզդան» և «Բայերը», որոնք արդեն ունեն ԵԼ փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի ուղեգրեր։
Խմբերում երկրորդ տեղերն են զբաղեցրել՝ «Ռեյնջերս», «Ռեալ Սոսյեդադ», «Նապոլի», «Օլիմպիակոս», «Լացիո», «Բրագան», «Բետիս», «Դինամո Զագրեբ»։ Այս թիմերը փլեյ-օֆֆի ուղեգրերը կխաղարկեն ՉԼ խմբային փուլում երրորդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ. դրանք են՝ «Ատալանտան»(Իտալիա), «Շերիֆը» (Մոլդովա), Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» (Գերմանիա), «Զենիթը» (Ռուսաստան), «Պորտուն» (Պորտուգալիա), «Բարսելոնան» և «Սևիլյան» (Իսպանիա):

Փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում