ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Սպիտակ տուն

 ԱՄՆ-ն առաջիկա օրերին կշարունակի Եվրոպայի գործընկերների եւ Ռուսաստանի հետ բանակցությունները Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Միացյալ Նահանգների վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:

«Ես կարծում եմ, որ առաջիկա մի քանի օրերին մենք հավանաբար կշարունակենք խոսել մեր եվրոպացի գործընկերների հետ, մենք կշարունակենք խոսել մեր ռուսաստանցի գործընկերների հետ եւ կգտնենք առաջ շարժվելու ուղիները»,-պաշտոնյան՝ ասել Է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում