Մեկ շաբաթվա ընթացքում որքան կարելի է անվտանգ նիհարել

Մեկ շաբաթվա ընթացքում որքան կարելի է անվտանգ նիհարել

Առանց առողջությունը վնասելու մեկ շաբաթվա ընթացքում կարելի է  0,5-1 կգ քաշ կորցնել: Այս մասին իրենց ուսումնասիրությունններն են ներկայացրել Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության  բժիշկ-մասնագետները։ Նրանք խորհուրդ են տալիս նվազեցնել օգտագործվող  սննդի կալորիականությունը և ավելացնել ֆիզիկական ակտիվությունը:

Քաշի կտրուկ կորուստը, բժիշկների խոսքով, հնարավոր է առողջական լուրջ խնդիրներ առաջացնի: Վերջիններս  նաև նշել են, որ դիետաներն ու նիհարելու այլ մեթոդներն  ունեն տարիքային սահմանափակում, և դրանց հետևելը պարտադիր է՝ հակառակ դեպքում դրանք ևս կարող են վնասել առողջությունը: Ուստի, մասնագետները խորհուրդ են տալիս  նիհարել ցանկացողներին՝ մինչև 60 տարեկանը կիրառեն այդ մեթոդները, որպեսզի ավելի բարձր տարիքում առողջ ստամոքս ունենան, ու մարմինը  չպահանջի ավելի շատ սնունդ, քան  անհրաժեշտ է, ասել է բժիշկ-ծերունաբան Յուրի Կոնևը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում