«Союз» տիեզերանավը կանվանակոչվի Յուրի Գագարինի անունով
«Союз МС-18» մարդատար տիեզերանավը, որն ապրիլին Միջազգային տիեզերակայան է տեղափոխելու նոր անձնակազմին, կանվանեն Յուրի Գագարինի անունով: Այս մասին Ռիա նովոստիին ասել է «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայության ղեկավարը:
Ընթանում են միջոցառումների նախապատրաստական աշխատանքները՝ նվիրված Գագարինի թռիչքի 60 ամյակին: Որոշում է կայացվել առաջին տիեզերագնացի անունով կոչել «Союз» տիեզերանավը:
«Ռոսկոսմոսի» մամուլի ծառայության ղեկավարն ասել է, որ տիեզերանավի հրթիռի վրա գրված է լինելու պատմական տարեթվի խորհրդանիշը՝ «Գագարինի տարին՝ 1961-2021»:
«Союз-2.1а» կրող հրթիռով տիեզարանավի թռիչքի մեկնարկը Բայկանուրից նախատեսված է ապրիլի 9-ին: Անձնակազմում ընդգրկված են ռուս տիեզերագնացներ Օլեգ Նովիցկիյը և Պյոտր Դուբրովը, ինչպես նաև ամերիկացիներ Մարկ Վանդե Հայը:
Կարծիքներ