Վթար Կոտայքի մարզում․կա զոհ, վիրավորներ

Վթար Կոտայքի մարզում․կա զոհ, վիրավորներ

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ,  38-ամյա Արթուր Ապրեսյանը իր վարած Ford Mondeo մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհի  1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Զովաբեր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթյա հենասյանը և մասամբ հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ապրեսյանը, ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 82-ամյա Մանիկ Ապրեսյանը, 32-ամյա Աստղիկ Սարգսյանը, 5-ամյա Դավիթ Ապրեսյանը և 7-ամյա Րաֆի Ապրեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով գազատար խողովակի երկաթյա հենասյունը տապալվել է:

Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)  հատկանիշներով, քանի որ վթարից հետո, երբ ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրիավորներից Մ. Սպրեսյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ա. Մինասյանի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Վարորդը, մահացածն ու վիրավորները՝  ընտանիքի անդամներ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում