Երևանում միյանց են բախվել «Opel Corsa», «Mercedes S550» և «Lexus GX» մակնիշների ավտոմեքենաները

Երևանում միյանց են բախվել  «Opel Corsa», «Mercedes S550»  և «Lexus GX» մակնիշների ավտոմեքենաները

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 00:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի  Բագրևանդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1993 թ․), «Mercedes S550» (վարորդ՝ Ղ․ Հ․, ծնված 2002 թ․) և «Lexus GX» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և «Mercedes S550» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Գ․-ին (ծնված 1972 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում