Աշտարկ-Օշական ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Աշտարկ-Օշական ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 00։00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարկ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 00:47-ին: Ավտոմեքենան այրվել է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում